Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըջդարօղլուն կտրուկ քննադատել է վարչապետ Էրդողանի քաղաքականությունը, որ նա վարում է սիրիական ճգնաժամի հարցում, եւ պահանջել է տեղեկատվություն հայտնել Սիրիայում խփված ինքնաթիռի օդաչուների դիահերձման մասին:
Լիբանանյան «Աս-Սաֆիր» թերթի հետ զրույցում Քըլըջդարօղլուն նկատել է, թե գոյություն ունեն մի շարք անհստակ պահեր, որ կապված են թուրք օդաչուների մահվան հետ, եւ պահանջել է Էրդողանից ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուից դիմել Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային եւ ԱՄՆ-ին` միջադեպի վերաբերյալ առավել լայն տեղեկություններ ստանալու համար:
Նա նշել է, թե Թուրքիայի պատմության ընթացքում չի եղել որեւէ քաղաքական գործիչ, ով դիմեր Արեւելքի երկրներին Արեւմուտքի անունից, ինչպես դա անում են Էրդողանն ու իր նախարարները:



























