«Մեծ քսանյակի» (G20) երկրների գագաթնաժողովը 2014թ. կայանալու է ավստրալական Բրիսբեն քաղաքում:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»` վկայակոչելով ABC News-ը, Քուինսլենդ նահանգի մայրաքաղաք Բրսիբենի իշխանություններին միջոցառման անցկացման համար 370 մլն դոլար են հատկացրել: Ավստրալիայի վարչապետ Ջուլի Գիլարդը հայտարարել է, թե Բրիսբենը միջազգային կարգի քաղաք է եւ կարող է արժանապատվորեն ու բարձր մակարդակով ընդունել հյուրերին:
Նշենք, որ վերջին գագաթնաժողովը կայացել է այս տարվա հունիսին մեքսիկական առողջարանային Լոս-Կաբոս քաղաքում: Այն նվիրված էր եվրոպական տնտեսական ճգնաժամին եւ համաշխարհային տնտեսության զարգացման կոնկրետ միջոցներին:
2014թ. G20-ի ֆինանսների նախարարների հանդիպումը կայանալու է Քուինսլենդում:
2013թ. «Մեծ քսանյակի» գագաթնաժողովն ընդունելու է Սանկտ-Պետերբուրգը:



























