Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, այսօր` հուլիսի 11-ին, ի նշան բողոքի ընդդեմ ածխային ոլորտի պետական սուբսիդիաների կրճատման, ընթանում է հանքափորների «Սեւ երթը»:
Ինչպես հաղորդում է Վեստի.Ru-ն, հանքափորները` հիմնականում Աստուրիայից, Կաստիլիայից ու Լեոն եւ Արագոնից երկու շարասյուներով մտել են Մադրիդ եւ ուղեւորվել են կենտրոնական Պուերտա-դել-Սոլ հրապարակ:
Հանքափորները վարչապետի նստավայրի` Մոնկլոա պալատի մոտ սուլելով իրենց անհամաձայնությունն են հայտնել սոցիալական կարիքների ծախսերի կրճատման որոշման դեմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նրանք այսօր զանգվածային ցույցեր են անելու արդյունաբերության, էներգետիկայի եւ զբոսաշրջության նախարարությունների մոտ: Ակցիային միացել են ձախ կուսակցությունները:




























