Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիայի վերաբերյալ նոր բանաձեւ է ներկայացրել:

Ինչպես ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Պենկինին հղում անելով գրում է  «Ռոսբալտը», ծրագիրը նախատեսում է Սիրիայում միջազգային դիտորդների ներկայության երկարաձգում երեք ամսով: Նրա խոսքով` առաջարկված բանաձեւի հիմնական իմաստը Քոֆի Անանի ջանքերին, ինչպես նաեւ Ժնեւում ձեռք բերած պայմանավորվածություներին աջակցելն է:

Դիտորդների մանդատի ժամկետը լրանում է հուլիսի 20-ին, հիշեցնում է «Առաջին ալիքը», եւ ՄԱԿ-ի ԱԽ-ում արդեն ներկայացվել է համապատասխան բանաձեւի նաախգիծը: Ռուս դիվանագետների խոսքով` այն ուղղված է ձեռք բերված պայմանավորվածությունների եւ ՄԱԿ-ի ու Արաբական երկրների լիգայի բանագնացի ծրագրի աջակցմանը: