Այսօր` հուլիսի 11-ին, ժամը 04.02-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի «Նառա» լողափի մոտակայքում ավազի մեջ խցանվել է «BMW 535» մակնիշի` 18 ՕԼ295 պետհամարանիշով ավտոմեքենան:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ անհրաժեշտ է եղել օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված:


























