Ռուս մերկապարող Սերգեյ Գլուշկոն, որն ավելի հայտնի է «Տարզան» անունով եւ իբրեւ 90-ականների հայտնի երգչուհի Նատալյա Կորոլյովայի ամուսին, ապահովագրել է իր տղամարդկային արժանապատվությունը:
Ինչպես տեղեկացնում է ՆՏՎ-ն, Տարզանը խոստովանել է, որ մարմինն իրեն կերակրում է արդեն շատ տարիներ, եւ նման կապիտալը խնայել եւ պաշտպանել է պետք: «Ես մտածեցի`ինչու չապահովագրեմ իմ «միջուկային ռեակտորը»: Տարբեր մարդիկ են հանդիպում, ովքեր ցանկանում են այն քաշել, կծել…», - ասել է նա:
Ապահովագրումը ձեւակերպելու համար Սերգեյը դիմել է «անվանի եւ բարձր վարկանիշ ունեցող ընկերությանը: Այստեղ ժամանակին իր «Հինգերորդ կետն» ապահովագրել էր Ջենիֆեր Լոպեսը, իսկ Դեւիդ Բեքհեմն, ընդհանրապես, ոտքից մինչեւ գլուխ:
Հիշեցնենք, որ Տարզանն ավարտել է Մոժայսկիի անվան տիեզերական զորքերի Ռազմաինժեներական ակադեմիան, ծառայել է Պլեսեցկ տիեզերակայանում` որպես տիեզերական համալիրների ապահովման ինժեներ-էներգագետ:




























