Կիեւում հուլիսի 10-ին Սվյատոշինսկի շրջանային բաժանմունքի ոստիկանները ձերբակալել են հայ 24-ամյա Միխայիլ Հակոբյանին, ով թալանում եւ սպանում էր անչափահաս աղջիկներին, հայտնում է gazeta.ua-ը:
Այդ մասին հայտարարել է Ապօրինի ներգաղթի դեմ ուկրաինական պետական շարժման համակարգող Յարոսլավ Դունաեւը. «Հանցագործի մասին հայտնի է այն, որ նա երկար ժամանակ բնակվել է Լվովում, բայց դատվել է կողոպուտի համար եւ բացակայելու թույլտվություն չի ունեցել: Բայց որոշել է թաքնվել մայրաքաղաքում»: Բնակարաններ է վարձել Խարկովի շրջանում, Տրոեշչինայում, այնուհետեւ Սվյատոշինսկի շրջանում: Այնտեղ էլ նրան ձերբակալել են»:
Անտառպուրակային գոտում` Պոդլեսնայա փողոցի մոտակայքում նա սպասում էր 13-14 տարեկան աղջիկների: Խլում էր զարդերն ու բջջային հեռախոսները, բռնաբարում ոչ բնական մեթոդով:
Ոստիկանների առաջ քաշած հիպոթեզի համաձայն` տղամարդը նման հանցագործություններ է կատարել Դարինցկ եւ Դեսյանսկի շրջաններում: Այժմ որոնում են մանկապիղծի հնարավոր զոհերին:



























