Ռուսաստանի «հյուսիսային մայրաքաղաք» Սանկտ-Պետերբուրգում զանգվածային կռիվ է տեղի ունեցել Տաջիկստանի եւ Ադրբեջանի բնակիչների միջեւ, որի արդյունքում երկու մարդ զոհվել է:
Ինչպես տեղեկացնում է CA-NEWS-ը, կռվի առիթ է հանդիսացել ֆուտբոլային խաղը: Իրավիճակը սրվել է այն ժամանակ, երբ Օբուխովյան պաշտպանության պողոտայում թիվ 269 տան մոտ, որտեղ ապաստանել էին ներգաղթյալները սկսել են հայտնվել հակամարտող կողմերին աջակցողների առաջին խմբերը:
Շուտով կռվի վայր է ժամանել ոստիկանական մեքենան, ավելի ուշ նաեւ` հրշեջ մեքենան, սակայն կռվին, ականատեսների խոսքով, ոչ ոք չի միջամտել: Արդյունքում բարձր տոնայնությամբ քննարկումը վերաճել է զանգվածային կռվի, իսկ իբրեւ զենք կիրառել են փայտեր, որոշ տվյալներով` նաեւ դանակներ:
Երկու մարդ զոհվել է, երկուսն էլ` Տաջիկստանից, եւս վեցին տեղափոխել են հիվանդանոց:



























