Ռուսաստանը եւ Ղազախստաննն արդեն հաջորդ տարի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ կստեղծեն: Այդ մասին այսօր` հուլիսի 11-ին, մամուլի ասուլիսում լրագրողներին  ասել է Ղազախստանի ՀՕՊ զորքերի հրամանատար Նուրժան Մուկանովը: Նրա խոսքով` այժմ կողմերը համաձայնեցրել են փաստաթղթերը եւ պատրաստում են ստորագրման: Այդ մասին հայտնում է  «Միրը»:

«Այդ համակարգն ստեղծելու փաստաթղթերն արդեն  կազմվել են եւ տվյալ պահին նախագահի աշխատակազմի մակարդակով պետք է համաձայնեցվեն», -ասել է նա:

Հրամանատարը չի բացառել, որ ընդհանուր ՀՕՊ-ի շրջանակում կարող են օգտագործել ռուսական արտադրության  С-300 զենիթահրթիռային համալիրները:

Տարածաշրջանային ՀՕՊ-ին, հնարավոր է, միանա նաեւ Հայաստանը: ԱՊՀ Պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ-ի հարցերը համակարգող հանձնաժողովի քարտուղար Ռոման Դյաչենկոյի խոսքով` նախապատրաստվել են բոլոր համաձայնագրերը  « Հայաստանի հետ  ՀՕՊ միացյալ  տարածաշրջանային համակարգ ստեղծելու համար»:

Համակարգերը կկազմակերպվեն ՀԱՊԿ-ի շրջանակում: Նախատեսվում է նրանց հետակա ընդգրկումը ԱՊՀ ոլորտ: