Երեւանում, հուլիսի 10-ին հերթական միջադեպն է գրանցվել շտապօգնության կանչի ժամանակ: NEWS.am-ի տեղեկություններով, երեկ` հուլիսի 10-ի երեկոյան, նոր Նորքի 4-րդ զանգվածի 1-ին հատվածի 12 շենքում ծեծկռտուք է եղել:

Նույն շենքի բնակարաններից մեկում Արտաշես եւ Սարգիս անունով եղբայրները, ովքեր 27 եւ 22 տարեկան են, շտապօգնություն են ահազանգել ընտանքի անդամներից մեկի վատառողջ լինելու պատճառով: Երբ բուժաշխատողները հասել են դեպքի վայր, երկու եղբայրները նրանց հետ վիճել են ուշանալու պատճառաբանությամբ: Ապա վեճը վերածվել է ծեծկռտուքի: Նրանք ծեծի են ենթարկել բժշկին:

Ըստ ականատեսների, ծեծը շարունակվել է աստիճանահարթակի եւ վերելակի մեջ: Ըստ ականատեսների եղբայրները խմած են եղել ու վեճի են բռնվել շտապգնության ուշանալու պատճառով: NEWS.am-ի տեղեկությունը հաստատել են նաեւ ոստիկանությունից:

Լրատվության վարչությունից մեր թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ սույն գործով կատարվում է հետաքննություն: