Երեւանում Շենգավիթի պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնման եւ պահպանման աշխատանքներն առաջ են ընթանում, գրում է «The Armenian Reporter»-ը:
Երեւանի քույր Քեմբրիջ քաղաքի ասոցիացիայի (CYSCA) եւ ամերիկահայ համայնքի օգնությամբ Շենգավիթի արգելոցի տնօրեն Վլադիմիր Ճաղարյանը պահպանման եւ վերականգնման ծայրահեղ անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում:
Դեռ 1930-ականններին այդ տարածքում հայտնաբերվել էր քարեդարյան բնակավայր, որը թվագրվում է մ. թ. ա. 4-րդ հազարամյակով:
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ուինդեր համալսարանի հնագետ Միթչել Ռսթմանը Շենգավիթում պեղումներ է իրականցնում իր հայ գործընկերների հետ: Նա ծրագրում է գիրք գրել Շենգավիթի պատմության եւ հնագիտության մասին: Այդ տարածքը, նրա խոսքով, եղել է սոցիալական դինամիկ զարգացման վայր: Թեեւ բազմաթիվ խնդիրներ կան, սակայն հույս կա, որ հետազոտությունները լույս կսփռեն տարածաշրջանում հասրակության զարգացման վրա:
Սակայն հիմնական խնդիրը մնում է ֆինանսավորման բացակայությունը` տարածքի պահպանման համար: Պեղումներից հետո բաց կառուցվածքները արագ դեգրադացվում են եւ պահպանման կարիք ունեն: Ներկայումս պահպանման համար կայուն ծրագիր չկա Հայաստանի կառավարության կամ այլ կազմակերպությունների կողմից:



























