Ռուսաստանի Ամուրի մարզի Բլագովեշչենսկ քաղաքում հարբած կինը փողոցում կանգնեցրել է անցորդներին, նրանց «նվիրել» ուրիշի երեխային, նստել տաքսի ու հեռացել անհայտ ուղղությամբ: Տեղի ունեցածի մանրամասները պարզել է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ոստիկանության տեղի բաժին ահազանգ է ստացվել, որ մի կին սուր բարբածության վիճակում փոքրիկ երեխայի հետ շրջում է Գորկիի շրջանում: Դեպքի վայր ժամանակ ոստիկանները կնոջը չեն գտել, սակայն դրանից մի փոքր առաջ կինը 1,5 տարեկան երեխային տվել է անցորդներին եւ տաքսիով հեռացել անհայտ ուղղությամբ:
Բլագովեշչենսկում անմիջապես հետախուզում է հայտարարվել, իսկ փոքրիկին զննումից հետո տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց:
Տարօրինակ կնոջը հնարավոր է եղել հայտնաբերել միայն հաջորդ օրը: Պարզվել է, որ նա երեխայի մայրն էլ չէ: Երեխայի մայրը նրան վարձել է որպես դայակ եւ երկու օրով հեռացել քաղաքից: ացի անունից կինը «դայակից», չգիտես ինչու, այլ բան չի հարցրել:
«Մեկ օր անց ոստիկանություն է եկել երեխայի մայրը: Նա շատ զգացմունքային էր, տեղի ունեցածի համար մեղադրում էր բոլորին եւ անգամ ոստիկանությանը եւ պահանջում էր վերադարձնել որդուն»,-պատմել են ոստիկանության Ամուրի մարզի բաժնում:



























