Եմենի մայրաքաղաք Սանայում հուլիսի 11-ի կեսօրին ուժգին պայթյուն է որոտացել, որին զոհ է գնացել առնվազն 22 մարդ:
Ինչպես հաղորդում է RBC-ն, վկայակոչելով Reuters-ը, պայթուցիկ սարքը դրված է եղել ակադեմիայի շենքի տակ: Նախնական տվյալներով, ծանր վնասվածքներ են ստացել մի քանի տասնյակ մարդիկ, նրանք բոլորն էլ հոսպիտալացվել են: Ոստիկանությունը նշում է, որ պայթուցիկ սարքը գործի է գցել մահապարտ-ահաբեկիչը այն պահին, երբ կուրսանտներն ավարտել են պարապմունքներն ու դուրս էին գալիս դասարաններից:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին հրաշքով մահից փրկվել էր Եմենի արվարձաններից մեկի ոստիկանապետը: Սալեհ ալ-Մուստաֆան հասցրել էր լքել իր մեքենան պայթելուց րոպեներ առաջ: Նրա կարծիքով, իրեն փորձել են պայթեցնել «Ալ-Քաիդայի» գրոհայինները:


























