Opel ընկերությունը գաղտնազերծել է Opel Adam-ը, որը կառուցված է  Opel Corsa պլատֆորմի վրա: Իր չափերով այն Fiat 500-ի եւ MINI-ի արանքում է գտնվում. մեքենայի երկարությունը 3700 մմ է,  իսկ անվային հիմքը կազմում է 2311 մմ: 

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, Adam-ը կհամալրվի  ղեկի էլեկտրամեխանիկական հզորացմամբ, որը լրացուցիչ կհագեցվի քաղաքային City ռեժիմով մանեւրների հեշտացման եւ ավտոկայանման նպատակով: Opel Adam-ը դեռեւս երեք շարժիչ է դիտարկում.  1.2 (70 ձ/ու) եւ 1.4 (87 եւ 100 ձ/ու) շարժիչի երկու տարբերակ: Հետագայում եւս մեկ  սարք կավելանա նոր շարժիչների շարքից` վեցաստիճան փոխանցման տուփով:

«Ադամը»  հանրությանը կներկայացվի սեպտեմբերին` Փարիզի ավտորշոուում: Նորույթի գները դեռեւս հայտարարված չեն: Ըստ  Autocar ամսագրի տեղեկությունների`Մեծ Բրիտանիայում Opel Adam-ը կարժենա 11 հազար ֆունտ`  MINI-ից մի փոքր էժան, սակայն թանկ կլինի Fiat 500-ից: