Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին առաջին անգամ կոչ է արել իր ժողովրդին պատրաստվել պատերազմի եւ աշխարհի վերջին: Վերջերս իրանցիներին ուղղված ուղերձում նա նաեւ կոչ է արել իր հոտին սպասել 12-րդ` «գաղտնի» իմամ Մահդիի գալստին, ով պետք է գա Վերջին դատաստանի ժամանակ` աշխարհի փրկության եւ մահմեդական համաշխարհային կարգուկանոնի հաստատման համար:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ռելիգիան», հոգեւոր առաջնորդը նշել է, որ այսօր իրանցիների պարտքն է «պատրաստվել մեծ առաջնորդի գալստին»:
«Եթե մենք մեզ համարում ենք 12-րդ իմամի զինվորներ, ապա պետք է պատրաստ լինենք պատերազմի»,-ասել է նա, շարունակելով. «Իմամ Մահդիի մասին հարցը առավելագույն կարեւորություն ունի եւ նրա նրա գալստի մասին հստակ ասված է մեր սուրգ կրոնում»:
Ալի Խամենեին նաեւ հայտարարել է հետեւյալը. «Ալլահի գլխավորությամբ եւ նրա անտեսանելի օգնությամբ մենք այնպես կանենք, որ մահմեդական քաղաքակրթությունը հաղթանակի համաշխարհային ասպարեզում: Դա մեր ճակատագիրն է»:




























