Հարավային Կովկասի տարածաշրջանում Ֆրանսիայի առաջնահերթությունները ներկայացված են ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքականության մեջ: Այս մասին մասին այսօր` հուլիսի 11-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Դիվանագետը ընդգծել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, վիզային ռեժիմի պարզեցման եւ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների կարեւորությունը: «Ազատ առեւտրի գոտու ստեղծումը ոչ միայն կթեթեւացնի առեւտրային գործընթացները, այլեւ նաեւ երկրի տնտեսության մոդեռնիզացմանը նպաստող գործոն կլինի»,-ասել է դեսպանը:

Անրի Ռենոն անդրադարձել է նաեւ Ֆրանսիա մուտք գործելու վիզաների հայտերի ավելացման հարցը: Նրա խոսքով, ամռան սեզոնին դեսպանատունն աշխատում է ուժեղացված ռեժիմով եւ ես հատուկ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր աշխատակիցներին»,-ասել է դիվանագետը: