Աշխարհում առավել հայտնի եւ ազդեցիկ հաքերային խումբը` Anonymous-ը, համացանցում տեղադրել է պեդոպոռնոգրաֆիկ կայքեր այցելով 500 մարդկանց էլեկտրոնային եւ IP հասցեները:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», հակերների` պեդոֆիլիայի մեջ կասկածվողների ցուցակում կան Բելգիայի մի քանի տասնյակ քաղաքացիներ:
Anonymous-ի հրապարակած տվյալներն արդեն ուսումնասիրում են Բելգիայի համակարգչային հանդագործությունների դեմ պայքարի դաշնային ստորաբաժանման փորձագետները:
Բելգիայի ոստիկանության ներկայացուցիչն, իր կողմից, հայտնել է, որ քննությունը կանցկացվի ոչ միայն ցանկում ընդգրկված անձանց, այլեւ հաքերների նկատմամբ, ովքեր այդ հասցեները (առանձին դեպքերում նաեւ տան հասցեներն ու հեռախոսհամարները) տեղադրել են համացանցում:
Նշենք, որ 2012 թվականին ամերիկյան Time ամսագիրը Anonymous-ին ներառել է տարվա առավել ազդեցիկ 100 մարդկանց ցանկում:




























