McDonalds կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Դեն Քուդրոն ներկայացրել է բաղադրատոմսը, որն օգտագործվում է «Բիգ Մաք» համբուրգերների սոուսի պատրաստման ժամանակ: «Բիգ Մաք»-ն ընկերության մենյուի ամենահայտնի արտադրանքներից է:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով Shine պորտալը, հանդես գալով McDonalds-ի «Մեր ուտեստը. ձեր հարցերը» խոհանոցային հաղորդմանը, Քուդրոն համբուրգեր է պատրաստել իր ձեռքով եւ ձեռքի պետ պատմել` ինչպես դա պատրաստել տնային պայմաններում:
Խոսքի մեջ նա ասել է, որ սոուսում ոչ մի գաղտնի բան չկա. այն բաղկացած է սովորական մայոնեզից, ինչպես նաեւ քաղցր մարինացված վարունգից, դեղին մանանեխից, փոշիացված սոխից ու սխտորից:
«Բիգ մաք»-ի համար ընկերությունը սոուս էր ստեղծել, որը գաղտնի էր պահում 1968 թվականից ի վեր:




























