Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որոնվ զրպարտության համար հոդվածը վերադարձվում է Քրեական օրենսգիրք:

Ինչպես հայտնում է «Գազետա.ru»-ն, օրինագծին կողմ են քվեարկել բացառապես կառավարող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամները: Կոմկուսը, ՌԼԴԿ-ն եւ «Արդար Ռուսաստանը» դեմ են քվեարկել օրինագծին: Արդյունքում այն ընդունվել է 242 կողմ եւ 144 դեմ հարաբերակցությամբ: Երկու պատգամավոր ձեռնպահ է քվեարկել:

Փաստաթղթով նախատեսվում է զրպարտության համար պատժի խստացման չորս տարբեր եղանակներ: Եթե ներկայումս սահմանվում է տուգանգ մեկից մինչեւ 3 հազար ռուբլի, օրինագծով ենթադրվում է տուգանք 200 հազար ռուբլի կամ դատապարտվածի մեկ տարվա աշխատավարձի չափով: Որոշ դեպքերում նախատեսվում է մինչեւ 5 տարվա ազատազրկում: