Ուկրաինայի Օդեսա քաղաքն, այսօր` հուլիսի 11-ին, հայտնվել է ուժեղ փոթորկի, անձրեւի ու կարկուտի տակ: Քաղաքի մի քանի փողոցներում ջուրը բարձրացել է կես մետրով, որոշ շրջաններում ուժեղ կարկուտ է տեղում, ընդ որում կարկուտի հատիկները ընկույզի չափ են:

Ինչպես հաղորդում է NEWSru.com-ը, տուժածների մասին դեռ տեղեկություններ չկան: Փոթորիկը քաղաքում իսկական աղետ է առաջ բերել. որոշ թաղամասերում, այդ թվում քաղաքի կենտրոնում մեքենաները պարզապես լողում էին փողոցում:

Ավելի վաղ օդերեւութաբանները կանխատեսել էին եղանակի կտրուկ փոփոխություն Ուկրաինայի մեծ մասում: