Թայվան կղզում շուտով տեղի կունենա առաջին ոչ ավանդական բուդդայական հարսանիքը` երկու լեսբուհիների` 30-ամյա Ֆիշ Խուանի եւ Յու Յատինի միջեւ:

Ինչպես հաղորդում է «Ռոսբալտը», երիտասարդ զույգն օրհնություն կստանա բուդդայական կին հոգեւորական եւ Թայվանի համալսարանի պրոֆեսոր Շի Չաոխուեյից` Տաոյուան նահանգի վանական համալիրում:

Արարողությունը կիրականացվի բուդդայական հարսանիքի բոլոր ավանդույթներով:

Ինչպես հաղորդում է Taipei Times-ը, Շի Չաոխուեյը հայտարարել է, որ բուդդայականությունը չի արգելում նույնասեռ հարաբերությունները: Սակայն նա նկատել է, որ բուդդայական շրջանակներում մինչ այժմ այդ հարցում չկա միասնական կարծիք:

Նա հավելել է, որ Ֆիշ Խուանը եւ Յու Յատինը հաստատ քննադատության կենթարկվեն կրոնավոր մարդկանց կողմից, գրում է Lenta.ru-ն: