Երեւանի ավելի քան 40 զույգ երկվորյակներ այսօր` հուլիս 11-ին, հավաքվել են Կասկադում, որտեղ յուրօրինակ շարք են կազմել` լուսանկարվելու համար (ֆոտոռեպորտաժ):
Միջոցառումը կազմակերպվել է միջազգային փաստագրական «THE TWINS. ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ» նախագծի շրջանակներում: Տարբեր տարիքի եւ մասնագիտությամբ երկվորյակների մասին փաստագրական ֆիլմի կադրերի վրա աշխատելով` նախագծի հեղինակ Ելենա Ֆրոլովա Տրուֆանովան այցելել է Ռուսաստանի, նախկին Խորհրդային Միության եւ եվրոպական երկրների ավելի քան 40 քաղաքներ:
Ժամանակակիցների դեմքերը կդառնան յուրօրինակ լուսանկարչական գրքի, ինչպես նաեւ «THE TWINS. ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ» փաստագրական ֆիլմի հիմք, որը կպատմի նախագծի հերոսների մասին, որոնց ծնունդը համարվում է գիտության եւ մարդկային ուղեղի առեղծվածը բոլոր ժամանակներում:
Միջոցառումը տեղի է ունեցել Gafesjian (Cascade complex) արվեստների կենտրոնի եւ ռադիո «Аurora 100.6 Fm»-ի աջակցությամբ:



























