Չինացի թոշակառու Ցան Ջինֆանը, ով վերջերս 84  տարեկան է դարձել, փոխել է սեռը: Հիմա նա արդեն կին է դարձել եւ նախընտրում է, որ իրեն անվանեն կանացի` Յի Լին անունով:

Ջինֆանի խոսքով` ողջ կյանքում նա իրեն հենց կին է զգացել, իսկ թոշակի անցնելուց հետո սկսել է փորձեր կատարել իր արտաքինի հետ` օգտագործելով տարբեր քսուքներ եւ հորմոնային միջոցներ: Հետո որոշել է սեռը փոխելու վիրահատություն կատարել: Սակայն նա խոստովանում է, որ կjանքն արդեն անցել է: Նա միաժամանակ հայտարարել է, թե իր արարքն ու հարցազրույցները կարող են օգնել մյուսներին, ովքեր զգում են, որ հակառակ սեռին են պատկանում:

Ցան Ջինֆանը երկրի ամենատարեց տրանսսեքսուալն է: