Թերթը գրում է, որ նախորդ օրը ուշագրավ դեպք է տեղի ունեցել Նոր Նորքի զանգված տանող մայրուղու վրա. սեւ-«գոլդ» համարներով «ջիպը» կանգնեցրել է իրեն «համառորեն» ճանապարհ չտվող «Բոգդան» մակնիշի թիվ 28 ավտոբուսը, վարորդին իջեցրել մեքենայից, ուղեւորների աչքի առջեւ ծեծել-հայհոյել:
«Որեւէ մեկը` ոչ ուղեւորներից, ոչ ընթացող ավտոմեքենաներից չի միջամտել, 4 աժդահա տղամարդկանց ձեռքից ավտոբուսի վարորդը մի կերպ կարողացել է մազապուրծ լինել, նստել ու քշել ավտոբուսը: Եւ սա` «Հարսնաքարի» դեպքերից ընդամենը մի քանի օր անց»,- գրում է «Հրապարակը»:


























