Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սեպտեմբերին կայանալիք քաղաքապետի ընտրություններում չի առաջադրի իր թեկնածությունը: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը:

«Սերժ Սարգսյանը որոշում է կայացրել Գյումրիում առաջադրել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի թեկնածությունը, իսկ Վարդան Ղուկասյանին հասկացրել է, որ մի կողմ քաշվի: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը փորձել է ընդդիմանալ Բալասանյանի թեկնածությանը եւ ԲՀԿ-ից այլ թեկնածու առաջադրել, ինչին Սերժ Սարգսյանը դեմ է եղել»,- գրում է «Ժամանակը»: