Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը հիմնականում խրախուսում է խոշոր բիզնեսի զարգացումը եւ այդ քայլով կործանում փոքրը եւ միջինը: Այդ մասին «168 ժամ» թերթի թղթակցին ասել է ՀԱԳՄ նախկին տնօրեն, այժմ` Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
«Ես հիմնականում դեմ էի հանդես գալիս այդ դիրքորոշմանը, ինչի արդյունքում նեղանում էին: Նման միջավայրում աշխատելը, հավատացեք, անհնարին էր»,- ասել է նա: Խոսելով ընդհանրապես նման կառույցների եւ կից խորհուրդների մասին, Գ. Մակարյանն անդրադարձել է նաեւ վարչապետի դերին` նկատելով, որ եռակողմ խորհուրդներում նա է նախագահում: «Ավելի քան 30 խորհուրդ է ստեղծվել իր կողմից, որոնց նախագահությունը հենց վարչապետն է իրականացնում: Ինչքանո՞վ է դա նպատակահարմար»,- ասել է նա»,- գրում է «168 ժամը»:


























