Իսրայելը Եգիպտոսի սահմանին կտեղակայի «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը: Ինչպես այսօր պաշտպանության նախարարության ներկայացուցչին հղում անելով  հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, այն տեղակայվում է Կարմիր ծովի շրջակայքում գտնվող հանգստավայր Էյլաթ քաղաքի մոտ, որը սահմանակից է  ԵԱՀ-ին եւ Հորդանանին, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Համապատասխան որոշումը «Երկաթե գմբեթ» համակարգի մասն է»: Այնուամենայնիվ, իսրայելական վերլուծաբաններն այդ քայլում Եգիպտոսի կողմից Իսրայելի հարավային տարածքներում  հրթիռային նոր  հարձակումների վտանգ են տեսնում: 

«Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգը, որն ԱՄՆ-ի աջակցությամբ արտադրվում է  Իսրայելում, նախատեսված է «Կատյուշա» տեսակի  փոքր հեռավորության հրթիռների եւ ականանետների ոչնչացման համար: 

Իսրայելում վախենում են եգիպտական Սինայի թերակղզու շրջակայքում լարվածության սրացման համար` ԵԱՀ-ում իսլամականների իշխանության գալուց հետո: Սակայն մինչ այդ էլ  հրեական պետության հարավային մասը հաճախակի էր ենթարկվում Եգիպտոսի հարձակումնեին, որոնք իրականացվում էին տեղական բեդվինների ծայրահեղականնեի եւ Գազայի հատվածի պաղեստինցիների կողմից: