Մոսկվայում կռիվ է տեղի ունեցել ոստիկանական ուսումնական հաստատությունների կուրսանտների եւ Հյուսիսային Կովկասից եկածների հետ: Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի տեղեկության` դա տեղի է ունեցել Լեֆորտովսկի, 18Ա հասցեում գտնվող հանրակացարանի մոտ, որտեղ ապրում են կուրսանտները եւ երիտասարդ ոստիկանները, հայտնում vesti.ru-ն:

Կռվին նախորդել է  հանրակացարանի կենվորներից մեկի եւ Հյուսիսային Կովկասից եկածի միջեւ կոնֆլիկտը, որից հետո ժամը 23:30-ին  Range Rover եւ Chrysler մեքենաներով հանրակացարանին են մոտեցել 7 անհայտ անձինք: Նրանք հարձակվել են կուրսանտների եւ ոստիկանների վրա ` կիրառելով տրավմատիկ  զենք եւ երկաթե պարագաներ, հաղորդում է  «Ինտերֆաքսը»:

Կռիվը տեւել է մի քանի րոպե, որից հետո հարձակվողները անհետացել են: Արդյունքում երեք կուրսանտներ վնասվածքներ են ստացել: Տեղում ցուցաբերվել է բժշկական օգնություն: Ներկայումս հարձակվողների ձերբակալման ուղղությամբ միջոցառումներ են ձեռնարկվում: