Հայաստանի տարածքում, հուլիսի 12-ին եւ 14-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 13-ին եւ 15-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-15-ը առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արեւելյան` 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-18 մ/վրկ արագությամբ:
Հայաստանի ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 16-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երեւանում հուլիսի 12-ին եւ 14-ին գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, 13-ին եւ 15-րն անձրեւի հավանականությունը փոքր է, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:




























