Նորվեգացի նկարիչ Էդվարդ Մունքի «Ճիչ» կտավի գնորդը ամերիկացի գործարար, հայտնի կոլեկցիոներ Լեոն Բլեքն է, ով 2012 թվականի մայիսին աճուրդում ռեկորդային գին է առաջարկել, գրում է The Wall Street Journal-ը:
Պաշտոնապես ոչ Բլեքը, ոչ նրա Apollo Global Management ընկերության մամուլի ծառայությունը «Ճիչը» գնելու մասին տեղեկությունները չեն մեկնաբանում, հաղորդում է Lenta. Ru-ն:
Հիշեցնենք, որ «Ճիչը» Sotheby's աճուրդում վաճառվել է 11,9 մլն դոլարով` դառնալով աճուրդներում վաճառված ամենաթանկ գործը: Հաղորդվում էր, որ աճուրդը տեւել է ընդամենը 12 րոպե, որի ընթացքում «Ճիչի» գինը մեկնարկային 40 մլն դոլարից բարձրացել է գրեթե 3 անգամ:
Լեոն Բլեքը շատ հայտնի է արվեստի գործերի կոլեկցիոներների շրջանում: 2009 թվականին հենց նա է Christie's աճուրդում ձեռք բերել Ռաֆայելի «Մուսայի գլուխը» կտավը` դրա համար վճարելով 47,9 մլն դոլար: Այդ ժամանակի համար դա ռեկորդային գին էր:




























