Ադրբեջանում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգն այնտեղ մարդու իրավունքների խախտման երեք բլոկ է մատնանշել:
Իրավապաշտպանների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների եւ օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչների համար հուլիսի 11-ին կազմակերպված ընդունելությանը, որի նպատակն էր քննարկել 2011թ. մարդու իրավունքների վիճակի մասին Պետդեպի զեկույցը, Սթերլինգը նշել է, որ մարդու իրավունքները ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են:
«Առաջինը գույքային իրավունքների խախտումներն են: Մեծաթիվ սեփականատերերին տների քանդման հետ կապված հարկադիր տեղահանելը հայտնի տարածքներից հարցեր եւ մտահոգություն է առաջացրել: Երկրորդ, դատական համակարգը բազմաթիվ խնդիրներ ունի: Շատ բողոքներ կան դատարանի գործունեությանը օրենսդիր մարմինների միջամտելու, քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունների փւ փաստաբանների դեմ պատժիչ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Մտահոգիչ երրորդ հարցը հավաքներ անցկացնելու եւ արտահայտվելու սահմանափակումներն են: Շատ հաճախ հավաք անցկացնելու հայտերը մերժվել են, իսկ չարտոնված հավաքները ցրել է ոստիկանությունը», - ասել է Սթերլինգը:
Զեկույցում ուշադրությունը կենտրոնացվել է 2011թ. ապրիլի 2-ի հանրահավաքը ցրելու եւ մասնակիցներին ձերբակալելու փաստի վրա: Սթեռլինգը ողջունել է նրանց մեծ մասին ազատ արձակելու հանգամանքը: Միաժամանակ, նա կրկին կոչ է արել ճաղերի հետեւում մնաված Վիդադի Իսկենդերլիի եւ Շահին Հասանլիի նկատմամբ արդար եւ թափանցիկ դատավարություն անցկացնել:
Սթերլինգը նաեւ ողջունել է 2011թ. դեկտեմբերին Ադրբեջանի նախագահի ստորագրած գործողությունների նախագիծը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի վերաբերյալ` կոչ անելով արդյունավետությամբ իրականացնել փաստաթուղթը:
Միաժամանակ, Սթերլինգը «լավ սկիզբ» է անվանել Բաքվի քաղաքապետարանի` այս տարվա գարնանը ընդդիմությանը մի քանի անգամ հավաքների անցկացման թույլտվություն տրամադրելու քայլը:
Ամերիկացի դիվանագետը մտահոգիչ է համարել նաեւ Գուբայի բողոքի ցույցերի մասնակիցների ձերբակալությունները, ինչպես նաեւ քաղաքացիական ակտիվիստների հետապնդումները: Նա կոչ է արել լրագրողների նկատմամբ բռնությունների հետաքննություն սկսել, այդ թվում` հրատարակիչ Ռաֆիգ Թագիի սպանության, Իդրաք Աբասովի ծեծի եւ Խադիջա Իսմայիլովի շանտաժի:
Միաժամանակ, դիվանագետը խուսափել է մեեկնաբանել ընկերությունների ղեկավարների տվյալները չհրապարակելու մասին օրենսդրական փոփոխությունները, ինչն Ադրբեջանում լրագրողական հետաքննության խոչընդոտներ կստեղծեն:




























