Իրանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական համագործակցության հարցերն են քննարկվել դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմեդբաղիր Բահրամիի հանդիպմանը:

Կողմերը կարծիքներ են փոխանակել երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության ընլայնման վերաբերյալ:

Դեսպանը նաեւ ներկայացրել է Ադրբեջանում Իրանի ռազմական նոր կցորդին: