Միջերկրածովյան տարածաշրջանում, ըստ Platts-ի գնահատականների, բենզինի գինը աճել է 12 դոլարով` տոննայի համար հասնելով 976,75 դոլարի, այն դեպքում, երբ Եվրոպայում գները նվազել են:

Հիշեցնենք, որ Հայաստանը բենզին ձեռք է բերում այն թրեյդերներից, որոնք գները ձեւավորում են Platts –ի գնահատականների հիման վրա:

Եվրոպական ստանդարտի EN228 բենզինի պահանջարկը շաբաթվա ընթացքում բարձրացել է մասնավորապես այն պատճառով, որ նախորդ շաբաթների ընթացքում թրեյդերները խաղացել էին ԱՄՆ Ատլանտյան ափի եւ Հյուսիսարեւմտյան Եվրոպայի գների տարբերության վրա:  Ինը օրվա ընթացքում NWE Eurobob-ի տարբերությունը տոննայի համար  -29,50 –ից հասել է  +23,75 դոլարի: