Ադրբեջանցի սահմանապահները ազատ են արձակել վրացի հոգեւորականներին 8 ժամ պահելուց հետո: «Դավիթ Գարեջի» վանքի վանականներ` հայր Կիրիոնն ու հայր Դավիթը, նաեւ «24 սաաթի» թերթի ֆոտոլրագրողը մեկնել են Բերթուբանի վանք, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում: Նրանք սահմանը հատել են «ԿՐասնի մոստ» անցակետում, սակայն սահմանապահները նրանց ձերբակալել եւ տեղափոխել են նաեւ «Ջանդարի» անցակետ, ապա եւ «Վախթանգիսի» սահմանային կետ, հաղորդում է «Գրուզիա online»-ը:
Հայր Կիրիոնի փոխանցմամբ, իրենք սահմանը հատել են օրինական բոլոր հիմքերով, բայց սահմանապահներն արգելել են մուտք գործել իրենց երկրի տարածք: Նա պատմել է, որ իրենց շուրջ ութ ժամ ապօրինաբար պահել են տարբեր անցակետերում` հրաժարվելով կնիք խփել անձնագրերի մեջ: Ավելի ուշ գործին միջամտել են վրացի սահմանապահներն ու ձերբակալվածներին ազատ են արձակել:




























