Սանկտ-Պետերբուրգում կեսամերկ տղամարդն առանց բացատրության 7 անգամ կրակել է ադրբեջանցու վրա եւ դիմել փախուստի:
Ինչպես հաղորդում է Gazeta-ն, միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 11-ին, Երեւանի ժամանակով 14:00-ին. 20-ամյա ադրբեջանցին հիվանդանոց է տեղափոխվել կեսգիշերին: Նա բժիշկներին պատմել է, որ ժամը 14-ին այգու տարածքում անհայտ անձն առանց բացատրության գազային ատրճանակից 7 անգամ կրակել է իր վրա:
Նրա նկարագրությամբ, կրակողը եղել է բարձրահասակ եւ միայն շորտով: Ադրբեջանցին միջին ծանրության բազմաթիվ վնասվածքներ է ստացել գոտկատեղի եւ ազդրի շրջանում եւ դեռ գտնվում է հիվանդանոցում:



























