Ֆրանսիական Ալպերում Շամոնի դահուկային հանգստավայրի մոտ ձնահոսքի  հետեւանքով նվազագույնը 6 մարդ զոհվել, 8-ը տուժել են:

Ինչպես BBC-ին հղում անելով հայտնում է polit.ru-ն, տեղական ժամանակով ժամը 5.25-ին տագնապ է բարձրացրել Մոնբլան լեռան լանջնին գտնվող տուժածներից մեկը: Սահելուն մտադիր էին մասնակցել 28 մարդ, այդ թվում` արտասահմանցիներ: Նրանցից շատերն անհետ կորած են համարվում:

Agence France-Presse-ը նշում է, որ ձնահոսքը վերջին տարիների ամենամահաբերը դարձավ:

Ներկա պահին Ալպերում որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում, որոնց մասնակցում են ուղղաթիռներ  եւ կիրառվում են ջերմային ճառագայթում հայտնաբերող սարքեր:

Մոնբլանը ամռան ընթացքում լեռնադահուկային սիրված հանգստավայր է: