Հայաստանի քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով 2004 թ. հոկտեմբերի 8-ից հետախուզման մեջ գտնվող, 26-ամյա Վարդան Խ.-ի բնակարան այցելության ընթացքում ոստիկանության ծառայողները տան հողամասից հայտնաբերել են 36 կգ կշռով  20 հատ կանեփի բույս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: