Հուլիսի 11-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է ներկայացել Գյումրիի 55-ամյա մի բնակչուհի  եւ հանձնել կոռոզիայի ենթարկված  «Մոսին» տիպի 3  հրացան ու տարբեր տրամաչափի 122  փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բնակչուհին հայտնել է, որ  զինամթերքը  հայտնաբերել է ննջասենյակի հատակի վերանորոգման ժամանակ, որոնք պատկանել են 1982 թ.-ին մահացած նախկին բնակարանատիրոջը:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: