Փոքր բիզնեսին աջակցելու նպատակով «Յունիբանկն» անհատ ձեռներեցների եւ իրավաբանական անձանց համար մշակել է նոր վարկատեսակ` «Արագ»: Տվյալ վարկի հիմնական առանձնահատկությունն այն է, որ բանկը գրավ չի պահանջում, հաճախորդն ընդամենը պետք է ունենա դրական վարկային պատմություն եւ ներկայացնի ֆիզիկական կամ իրավաբանական անձանց երկու երաշխավորություն: Վարկային միջոցները տրամադրվում են մինչեւ 18 ամիս մարման ժամկետով եւ սկսած 20% տարեկան տոկոսադրույքով: Վարկի գումարը կազմում է  3-7 հազար ԱՄՆ դոլար: 

«Արագ» վարկի մարումն իրականացվում է ամենամսյա հավասարաչափ վճարումներով: Ընդ որում,  «Յունիբանկը» թույլ է տալիս վարկի վաղաժամկետ մարում, առանց սահմանափակումների կամ տույժերի գանձման: Վարկը ստանալու համար կարելի է դիմել «Յունիբանկի» 41 մասնաճյուղերից ցանկացածին:

Վարկային հայտի ուսումնասիրման առավելագույն ժամկետը կազմում է երեք աշխատանքային օր` անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

«Վարկային միջոցների հասանելությունը փոքր բիզնեսի ամենահրատապ հարցերից մեկն է, այդ իսկ պատճառով բանկը զգալիորեն բարելավել է միկրովարկերի տրամադրման պայմանները եւ պարզեցրել վարկավորման գործընթացը»,- ասում է Վարչության նախագահի տեղակալ-կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արա Ավագյանը: