«Էխո Մոսկվի» ռադիոկայանի, ցանցային տեղեկատվական «Lenta.ru» գործակալության կայքերը, «Ռամբլեր» պորտալի գլխավոր էջը եւ «Աֆիշա» ամսագրի էլեկտրոնային տարբերակը հուլիսի 12-ին մասամբ անհասանելի են եղել օգտագործողներրի համար:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքսը», պատճառը փրովայդերների աշխատանքն է եղել:
«Փրովայդերների աշխատանքում խափանումներ են եղել: «Ռամբլերի» տվյալներով` ռեսուրսներն անհասանելի են եղել Մոսկվայի օգտվողների մոտ 2%-ի համար: Խնդիրը լուծվում է», - «Ինտերֆաքսին» հայտնել է «Ռամբլերի» ներկայացուցիչ Վլադիսլավ Կրեյնինը:
Ինչ վերաբերում է Lenta.ru պորտալին, Twitter-ի նրա միկրոբլոգում գրառում է հայտնվել. «Առայժմ մենք մի փոքր հանգստանում ենք»:
«Էխոյի կայքը չի աշխատում, կկարգավորենք», -Facebook-ի իր էջում գրել է ռադիոկայանի գլխավոր խմբագիր Անդրեյ Խոդորչենկովը: Ավելի ուշ նա հաղորդել էր, որ կայքը մեկ ժամբվա ընթացքում կվերականգնի իր աշխատանքը:




























