Բելառուսի պետանվտանգության կոմիտեն ձերբակալել է Լիտվայի ռազմական հետախուզության աշխատակցի, ինչպես եւ նրա հետ լրտեսական կապի մեջ գտնվող անձանց:
«Ռոսբալտի» փոխանցմամբ` Բելառուսի քաղաքացիություն ունեցողներն իրենց ցուցմունքներում հաստատել են լիտվական հատուկ ծառայությունների հետ համագործակցության փաստը: Նրանց անունները չեն հաղորդվում:
Գործակալները բռնվել էին գաղտնի տեղեկություններ փոխանցելիս: Նրանցից առգրավվել են էլէկտրոնային կրիչները , նաեւ «նրանց լրտեսական գործունեությունը մերկացնող» այլ նյութեր եւ առարկաներ:
Բելառուսի ՊԱԿ-ի տվյալներով` ձերբակալվածները ռազմական ոլորտին առնչվող տեղեկություններ էին հավաքում:
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ հետախույզները քանիցս հետաքրքրող տեղեկությունն ստանալուն ուղղված գործողություններ են իրականացրել` տեխնիկական միջոցների օգտագործմամբ:
Փորձագետների եզրակացմամբ` նրանց հավաքած եւ փոխանցման ենթակա նյութերում պետական գաղտնիքներ են պարունակվում:
Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ` Պետական դավաճանություն» հոդվածով, գրում է Lenta.ru-ն:


























