Ֆրանսիական ավոտմեքենաշինական PSA Peugeot Citroen կոնցեռնը մտադիր է վերակազմակերպում իրականացնել, որի շրջանակներում ծրագրում է փակել իր գործարաններից մեկն ու կրճատել ընդհանուր առմամբ 8 հազար աշխատատեղեր:

Ինչպես հայտնել է RBC-ն, խոսքը Օլնում գտնվող գործարանի մասին է, որտեղ ավելի քան 3 հազար մարդ է աշխատում: Գործարանի աշխատանքը դադարեցվելու է 2014թ.:

Մասնակի կրճատում է իրականացվելու Ռենի գործարանում, որտեղից ազատվելու են 1,4 հազար մարդ, կոնցեռնը եւս 3,6 հազարի կազատի ողջ երկրով մեկ:

Ընկերությունը սպասում է, որ օպերացիոն կորուստը 2012թ. կազմելու է 700 մլն եվրո: Ըստ կանխատեսումների` հիմնական գործունեությունից գումարային հոսքը բացասական կլինի մինչեւ 2014 թվականի վերջը: