Նիգերիայի հարավում հուլիսի 12-ին խոշոր պատահար է տեղի ունեցել, որի զոհ են դարձել նվազագույնը 92 մարդ:

Ինչպես Reuters-ին հղում անելով հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», ավտոցիստեռնի մասնակցությամբ վթարի տեղում խոշոր հրդեհ է բռնկվել, որն 92 մարդու կյանք է խլել:

«Այսօր (հինգշաբթի) վաղ առավոտյան բենզինով լի ցիստեռնը շրջվել է... Մարդիկ հավաքվել են դրա շուրջը`ակնհայտորեն նպատակ ունենալով հավաքել թափվող վառելիքը, բայց հանկարծակի հրդեհ է բռնկվել, ինչը մարդկային զոհերի է հանգեցրել», - տեղի ոստիկանության աշխատակցի խոսքերն է փոխանցում ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանը նշել է, որ զոհերի թվի մասին խոսելը դեռ վաղաժամ է, սակայն ականատեսները խոսում են 92զոհերի մասին, որոնց թվում կանայք եւ երեխաներ են եղել:

Xinhua-ն հաղորդում է 100-ից ավելի զոհերի եւ մոտ նույնքան տուժածների մասին: