«Ռուսական բուքեր» (Russian Booker) գրականագիտական մրցանակի ցուցակում այս տարի ընդգրկվել է 24 ստեղծագործություն:
Այդ մասին հուլիսի 12-ի մամուլի ասուլիսում, որը նվիրված է եղել «Ռուսական բուքեր-2012»-ի ցուցակի հրապարակմանը, հայտարարել է մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ, գրող Սամուիլ Լուրիեն:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», «Ռուսական բուքեր» մրցանակաբաշխությանն առաջադրվել են ընդամենը 136 ստեղծագործություններ, թույլատրվել` 114-ը: Մասնակցում են 59 հրատարակչություն, 10 ամսագիր, 8 համալսարան եւ 16 գրադարան:
Lenta.ru-ն գրում է, որ առաջադրված են շատ հայտնի գրողների ստեղծագործություններ, օրինակ Դմիտրի Բիկովի «Օստրոմովը, կամ հրաշագործի աշակերտը», Զախար Պրիլեպինի «Սեւ կապիկը», Էդուարդ Լիմոնովի, Օլեգ Զայոնչկովսկիի եւ նոր մրցանակակիրներ` Օլգա Սլավնիկովայի եւ Ալեքսանդր Իլիչեւսկիի ստեղծագործությունները:
Ներկայացված են նաեւ ոչ այնքան հայտնի գրողներ, օրինակ` Ալեքսեյ Չեպելով («Եվրոպայի առաջ») եւ Վիկտոր Յագոֆարովը ( «Առաջին աղյուս» նախագիծը»), Եվգենիա Պոպովան, Յուրի Բույդան:
Մրցանակաբաշխությանն ուղարկված ստեղծագործությունները վերլուծելով` Լուրիեն նշել է բազմաթիվ ստեղծագործությունների միապաղաղությունը: «Արուների համար սիրավեպի գլխավոր հերոսուհին էրեկցիան է, էգերի համար` օրգազմը: Դրանից էլ տղամարդու արձակի հերոսուհին ոչնչություն է երեւում, իսկ կանացի արձակի հերուսուհին` հիմար»:




























