Ուկրաինայում, հուլիսի 11-ին, Պոլտավայի մարզի վարչական շենքում է հայտնվել մերկ մի տղամարդ: Այս մասին հաղորդում է «Օբկոմ»-ը` վկայակոչելով տեղի ունեցածի ականատեսներին, հաղորդում է Lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել կեսօրին, երբ աշխատակիցները ցանկանում էին դուրս գալ ճաշի: Շենքին է մոտեցել մոտ 30 տարեկան մի մերկ տղամարդ, ով իր անհարմար տեղերը ծածկել էր մեծ ծղոտե գլխարկով: Բարձրանալով աստիճաններով, նա նետել է գլխարկը եւ մնալով լրիվ մերկ մտել է նախասրահ:
Մուտքի մոտ հերթապահող ոստիկանը շատ արագ նրան դուրս է հրել շենքից: Նրան չի հաջողվել ձերբակալել, կամ գոնե ինչ-որ բացատրություններ ստանալ: Տղամարդն արագ իջել է աստիճաններով, մոտեցել հավաքարարներին, նրանցից մեկի դույլից հանել շորտը (ամենայն հավանականությամբ դա հենց իր շորտն էր) հագել ու արագ հեռացել:
Անհայտ է, թե ինչ նպատակով է տղամարդը մտել շենք: Վարկածներից մեկի համաձայն, այդ արարքը տղամարդը կատարել է գրազի արդյունքում, մյուս վարկածով` ցանկացել է «բողոք հայտնել իշխանություններին»:


























