Քիմ Քարդաշյանի մայրը` Քրիս Ջենները, հնարավոր է, այս օրերին լուրջ խնդիրների առաջ է կանգնած, կապված շրջանառվող լուրերի հետ, թե նրա հին սերը նորից բռնկվել է: Այս մասին գրում է HollywoodNews.com-ը` վկայակոչելով RadarOnline-ը:
Ջեններն ու Թոդ Ուոթերմանը, ենթադրվում է, շարունակում են շփվել «Քայլել Քարդաշյանների հետ» թոք-շոուում տեղի ունեցած միջադեպից հետո, որտեղ Ջենները տարիների բաժանումից հետո առաջին անգամ հանդիպել է նրան:
Ջենների եւ Ուոթերմանի միջեւ սիրավեպ է եղել, երբ Ջեններն արդեն ամուսնացած էր Ռոբերտ Քարդաշյանի հետ:
Հիմա լուրեր են շրջում, որ Ջենների ամուսնական կյանքում խնդիրներ կարող են ծագել, քանի որ նրա ամուսինը` Բրյուս Ջենները ցանկանում է, որ նա դադարեցնի շփումներն իր նախկին սիրեցյալի հետ:




























