Լարրի Ղուկասյանի ընտանիքը Սան Ֆրանցիսկոյում արդեն 90 տարի է, շարունակում է զբաղվել ծաղկային բիզնեսով: Նա գիտի շատ ծաղիկների բույրերը, սակայն նա միշտ կսիրի հեզ մեխակը:

«Նրանց հանդեպ սկսել են վատ վերաբերել: Կոմերցիոն մեխակները խաչասերում են, որպեսզի դրանք երկար պահպանվեն, այնպես որ, դրանք կորցրել են իրենց յուրահատուկ հոտը: Ես հիշում եմ, որ հայրս գալիս էր եւ նրանից այդ հոտն էր գալիս»,-ասել է 59-ամյա Լարրին, ով հիմա եղբոր` Հարոլդի հետ, ղեկավարում է Hoogasian Flowers ընկերությունը:

Կես դար առաջ Լարրի եւ Հարոլդ ղուկասյանները փնջեր էին պատրաստում կանացի զգեստների համար` իրենց հոր կրպակում, որոնք զբոսաշրջիկներին էին վաճառում 50 ցենտով:

Hoogasian Flowers-ին կոմպոզիացիաներ են պատվիրել Հռոմի Պապի այցելության համար (1987թ), Նելսոն Մանդելայի այցի համար (1990):

Այսօր ընկերության պատվիրատուներից է երգիչ Կարլոս Սանտանան, ով շաբաթական 5-10 անգամ սպիտակ վարդեր է պատվիրում: