Վրաստանի Գորի քաղաքում իշխանությունների կողմից ոչ պաշտոնապես ստեղծված երիտասարդական ջոկատների 20 անդամներ հարձակվել են ինդդիմադիրների վրա, երբ վերջիններս հանդիպում էին անցկացնում տեղի բնակիչների եւ Հարավային Օսիայից փախստականների հետ, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը` վկայակոչելով «Մաեստրո» հեռուստաալիքը:
Ծեծկռտուքի ժամանակ տուժել են հայտնի ֆուտբոլիստ, Վրաստանի հավաքականի նախկին ավագ Կախա Քալաձեն եւ պաշտպանության նախկին նախարար Գեորգի Կարկարաշվիլին:
Կախա Քալաձեն հայտարարել է, որ այսպես նախագահ Սահակաշվիլին ցանկանում է ձախողել ընդդիմադիր կոալիցիայի առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հանդիպումը Գորիում, որը կայանալու է հուլիսի 15-ին:
Տուժել են անկախ հեռուստաալիքների լրագրողներ, ովքեր լուսաբանում էին ընդդիմադիրների հանդիպումը:
Իշխանամետ երիտասարդները հրապարակավ վիրավորել են ընդդիմադիրներին, այնուհետեւ սկսել են նրանց ուղղությամբ քարեր նետել: Գորիի հիվանդանոց է տեղափոխվել 10 մարդ: Երկրի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ծեծկռտուքի մասնակիցներին պարզելու ուղղությամբ:



























