1962 թվականի արտադրության Ferrari 250 GTO մեքենայի սեփականատերը ավտովթարի է ենթարկվել իր 30 մլն դոլար արժողությամբ մեքենայով: Այն իր արժեքով երկրորդ մեքենան է ամբողջ աշխարհում, որը զիջում է միայն 1936 թվականի արտադրության Bugatti Type 57SC Atlantic-ին, գրում է NEWSru.com-ը:

Autoblog-ը նշում է, որ մեքենայի սեփականատեր, ամերիկացի Քրիստոֆեր Քոքսը ավտովթարի է ենթարկվել Ֆրանսիայի ճանապարհներին:

Ընդհանուր առմամբ թողարկվել է 39 հատ Ferrari 250 GTO, իսկ իր մեքենան Քոքսը ձեռք է բերել 2005-ին, որով պարբերաբար մասնակցել է տարբեր միջոցառումների տարբեր երկրներում:

Ավտովթարի մանրամասները չեն հաղորդվում, որի հետեւանքով Քոքսի կինը կոտրել է ոտքը: