Ժամանակակից բժշկությունը օգնում է կենդանի մնալ վնասակար գենետիկ մուտացիաներ ունեցող մարդկանց, որոնք փոխանցվում են հաջորդ սերունդներին: Դրա հետեւանքով այն կուտակվում է մարդու գենոմում եւ հանգեցնում ծանր հիվանդությունների թիվն աճում է: Այս մասին, ըստ «ՌԻԱ նովոստիի», այսօր` հուլիսի 12-ին, Մոսկվայում հայտարարել է ԱՄՆ Վիրջինիայի նահանգի հոգեբուժության եւ վարքաբանական գենետիկայի ինստիտուտի պրոֆեսոր Մարք Ռեյմերսը:

Նրա խոսքով, վերջին 10 հազար տարվա ընթացքում մարդու գենոմում մուտացիաների թիվն ավելացել է 1,5 մլն-ով: «Մենք կուտակում ենք մուտացիաները եւ բավական արագ: Մենք դրանում խնդիր չենք տեսնում, քանի դեռ օրգանիզմում կա գենի երկրորդ «առողջ» պատճենը, սակայն հետեւանքները գալիս են, երբ եւկու օրինակն էլ մուտացիայի են ենթարկվում»,-ընդգծել է գիտնականը:

Իրենց գեներում բացասական մուտացիաներ ունեցող մարդիկ, էվոլյուցիայի ընթացքում «խոտանվում էիննական ընտրությամբ:

Ֆիզիկական կամ հոգեկան հիվանդությունները նորածինների մահվան պատճառ էին դառնում, սակայն բժշկության զարգացմանը զուգահեռ հնարվոր դարձավ պահպանել վտանգավոր մուտացիաներ ունեցող օրգանիզմների կյանքը, որոնք փոխանցվում են սերունդներին եւ կուտակվում մարդկանց գենոմում: